ԵՐԳ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ — ԵԿԵՔ ԵՐԳԵՆՔ

Տոնածառը փայլփլում է արծաթագույն փշերով,
Եվ սպասում ենք Նոր տարվան մենք, որը գալիս է գիշերով։
Ձմեռ պապը նվերները պատրաստել է շատ սիրով,
Նվիրում է միայն մեկ օր, որը գալիս է գիշերով,
Նվիրում է միայն մեկ օր, որը գալիս է գիշերով։

Եկե՛ք պարենք, եկե՛ք երգենք մենք բոլորս միասին
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին։

Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին,

Հագուստները զարդարել ենք ոսկե-արծաթ թելերով,
Իսկ դեմքերը մեր ծածկել ենք գույնզգույն դիմակներով։
Այդ հեքիաթն արթնանում է ձմռանը միայն մեկ օր,
Երբ սպասում ենք Նոր տարվան մենք, որը գալիս է գիշերով,
Երբ սպասում ենք Նոր տարվան մենք, որը գալիս է գիշերով։

Եկե՛ք պարենք, եկե՛ք երգենք մենք բոլորս միասին
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին։
Եկե՛ք պարենք, եկե՛ք երգենք մենք բոլորս միասին
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին,
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին։

Եկե՛ք պարենք, եկե՛ք երգենք մենք բոլորս միասին
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին։
Եկե՛ք պարենք, եկե՛ք երգենք մենք բոլորս միասին
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին,
Հեքիաթով լի ձմռան երգը, երգը Նոր տարվա մասին։

Կատարում է՝ «Սյուրպրիզ» խումբը
Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

Like it? Share with your friends!

Շնորհակալություն

Հետևեք մեզ YouTube-ում