Շատ ու շատ տարիներ առաջ, երբ հայելիներ դեռ չէին ստեղծվել, մարդիկ իրենք իրենց արտաքինը չէին կարող տեսնել ու չգիտեին, թե ինչպիսին են իրենք: Իհարկե, նրանց ընկերները կամ բարեկամները կարող էին պատմել նրանց այդ մասին, բայց չէ՞ որ նրանք էլ կարող էին ստել իրենց տգեղ բարեկամներին ու նրանց հաճոյանալու համար ասել, որ նրանք շատ գեղեցիկ են ու հմայիչ: Բայց չէ՞ որ ամենից կարևորը հոգու գեղեցկությունն է, բարությունն ու ազնվությունը և նրանք էլ իրենց հայելին ունեն, դա քո աչքերն են, որ ոչինչ չեն կարող թաքցնել… Այդպիսին լինելու դեպքում հայելու մեջ նայելիս դու երբեք չես վախենա տեսնել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին, որ կաս…
Իսկ թե ինչ պատահեց, երբ հեռավոր մի թագավորությունում հայտնվեց առաջին հայելին, կպատմի Հայելու հեքաթը ու այս մուլտֆիլմը, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն մուլտերից մեկն է՝ և մեծերի, և երեխաների համար ու այնքան բան ունի բոլորին ասելու… Ծանոթանանք նաև Հայելի մուլտֆիլմի ստեղծողներին.
Ռեժիսոր՝ Արման Մանարյան
Մուլտիպլիկատորներ՝ Վլադիմիր Մայիլյան, Ռոբերտ Սահակյանց, Իգոր Պատրիկ, Յուրա Մուրադյան, Վ. Ուգարով, Ա. Անդրանիկյան, Ռ. Սարգսյան, Ս. Գալստյան, Մ. Գազազյան, Հ. Կիրակոսյան