ԴԱԼԻԹԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

1 min


Դալիթա

Վերջապես կայացավ նաև Հայաստանյան նախընտրական փուլը և պարզ դարձավ, թե այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2011-ում: Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում մեր երկիրն այս տարի կներկայացնի Դալիթա Ավանեսյանը` Welcome to Armenia երգով, որով նա ողջունում ու բարի գալուստ է մաղթում մյուս մասնակիցներին:

Համերգային ծրագիրը վարեցին Գոհար Գասպարյանը և Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող` Վլադիմիր Արզումանյանը: Երեխաներից յուրաքանչյուրը կատարեց իր երգը և արեց ամեն ինչ գեղեցիկ ներկայանալու համար և ինչպես նշեցին նաև հաղորդավարները` ամեն մեկն արդեն իսկ հաղթող է, քանզի հնարավորություն է ունեցել ներկայանալ հայ հանդիսատեսին: Համերգային ծրագրի ընթացքում բոլոր ներկաներին, ինչպես նաև հեռուստադիտողներին անակնկալ էր սպասվում` ցուցադրվեց Եվրատեսիլի երիտասարդ կամավորների կողմից պատրաստված ֆիլմի երկրորդ մասը: Իսկ վերջում բոլոր 16 մասնակիցներին տրվեցին պատվոգրեր:
Դե ինչ, ստացանք եվրատեսիլյան ևս մեկ հարցի պատասխանը, մնում է Դալիթային մաղթենք հաջողություն և սպասենք դեկտեմբերի 3-ին` նշելու եվրատեսիլյան տոնը Հայաստանում:

[pro-player width=’530′ height=’330′ type=’video’]http://www.youtube.com/watch?v=WqQxsBkt8EE[/pro-player]

Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ