ՏԵՐԵՎՆԵՐ …


1 share
Տերևներ

Մարդկային կյանքի դյուրաբեկ ճյուղերին նախշազարդ կանաչ տերևիկներ կան: Բարու տերևներ, որոնք ամենաշատն են, քնքուշ տերևներ սիրո և տերևներ վախի, որոնք սովորաբար աճում են ինչ-որ տեղ, ներքևում. նրանք քիչ են: Տերևներ հավատարմության, գուցեև ոչ ամենագեղեցիկները, բայց թերևս ամենաանհրաժեշտները: Կան յուրահատուկ տերևներ՝ ոչ մի հերբարիումում չնկարագրված: Նրանք հանդիպում են հազվադեպ, և նրանց առանձնահատուկ պետք է պահպանել:

Քամուց օրորվում են կենսունակ ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ գալիս է աշունը, և ժամանակից դեղնած տերևները թափվում են: Եվ շատ կարևոր է, որ գորգի նախշը, որ կփռեն գետնին, լինի մաքուր, պայծառ և զրնգուն: Դա շատ կարևոր է եկող գարնան համար:

Լեոնիդ Ենգիբարյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։