ՀԵՔԻԱԹԱԳԻՐԸ. ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ


Հեքիաթագիրը

Ամբողջ գիշեր հսկայական տան մի պատուհը լուսավորված էր: Այդ սենյակում ապրում էր հեքիաթագիրը (շատերը նրան բանաստեղծ էին կոչում): Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, որովհետև առանց հեքիաթների ապրելը շատ դժվար է մարդկանց համար:

Նրա սեղանին բազմաթիվ գունավոր մատիտներ էին դրված: Տխուր հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթները՝ կարմիր, դեղին, կանաչ ու սպիտակ մատիտներով: Բայց մի անգամ մի հիմար ու չար մարդ գողացավ նրա բոլոր մատիտները՝ թողնելով միայն սևը և սպիտակը: «Հիմա նա կսկսի գրել, ինչպես պետքն է»,-ասաց նա: Տխուր կանգնած էր հեքիաթագիրը իր դատարկ տանը, ապա բարձրացրեց վերարկուի օձիքը, հանգցրեց լամպն ու դուրս եկավ:

Նա գնում էր և չգիտեր, թե ուր: Քայլում էր դանդաղ իր անձրևոտ քաղաքում: Հետո  հոգնեց ու կանգ առավ: Հանկարծ նրա այտին կեչու մի թաց տերև կպավ: Եվ հեքիաթագիրը տեսավ, որ տերևը մուգ կանաչ է, ապա տեսավ, որ ասֆալտը արծաթա-մոխրագույն է, երկնակամարը՝ կապտասպիտակավուն, իսկ տների թաց կտուրներն էլ կարմիր գույն ունեն:

Նա ժպտաց, հավաքեց այս բոլոր գույները և տուն վերադարձավ:

Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:

Լեոնիդ Ենգիբարյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։