Կեդերն այսօր այնքան նորաձև են, որ դժվար է հավատալ, որ նրանք արդեն համարյա հարյուր տարեկան են: 1915թ. Քոնվերս կոշիկների ֆաբրիկան որոշեց արտադրել հատուկ կոշիկներ բասկետբոլ խաղալու համար:
Առաջին բասկետբոլային կոշիկները՝ կեդերը, միայն սև և սպիտակ գույնի էին և սկզբում կարծես այնքան էլ չհետաքրքրեցին մարդկանց: Սակայն դա երկար չտևեց: Բասկետբոլիստ Չակ Թեյլորը նկատեց դրանք և շատ հավանեց: Անգամ զբաղվեց այս կեդերի գովազդով: Շուտով կեդերը սկսեցին կոչվել նրա անունով, և նրանց վրա հայտնվեց Թեյլորի ստորագրությունը:
Ժամանակի ընթացքում կեդերը և նոր գույներ, և նոր ձևեր ձեռք բերեցին: 70-ական թվականներին դրանք դարձան երիտասարդների սիրելի ատրիբուտը: Իսկ այսօր դրանք կրում են բոլորը, երեխաներն ու երիտասարդները, անգամ հասուն կանայք ու տղամարդիկ: Կեդերը պատմում են քո թեթև և ուրախ բնավորության մասին և օրդ էլ դարձնում նույնքան պայծառ:
Իսկ որպեսզի նրանք էլ ավելի հետաքրքիր ու ինքնատիպ տեսք ունենան, ահա թե ինչ կարող ենք անել: Կապում ենք կեդերի կապիչները, բայց այս անգամ ոչ քո իմացած ձևով: Առաջարկում ենք 15 տարբերակ: Ամենալավը ընտրիր ինքդ, ամուր կապիր կապիչներն ու աշնանային այս հրաշալի եղանակին հանգիստ ուղևորվիր զբոսանքի ու ջրափոսերի մեջ ոտքերդ չփչփացնելու: