ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԳՆՈՒՄ Է ՀՅՈՒՐ


Վինի Թուխի մասին առաջին մուլտֆիլմից երկու տարի անց «Սոյուզմուլտֆիլմը» որոշեց նկարահանել նաև երկրորդ մուլտը, որը հիմնված էր Ալեքսանդր Միլնի գրքի երկրորդ գլխի վրա: Զբոսանքի ժամանակ Վինի Թուխն ու Դնչիկը որոշում են, որ իրենց փորիկները լցնելու ժամանակն է: Վինին առաջարկում է այցելել Ճագարին: Հյուրասեր Ճագարը նրանց հյուրասիրում է մեղրով և խտացրած կաթով: Դե իսկ Վինին, ինչպես յուրաքանչյուր խելքը գլխին արջ, չի կարողանում հրաժարվել այդ հյուրասիրությունից ու այնպես է անցնում գործի, որ Ճագարի տանը շուտով այլևս ոչինչ չի մնում հյուրասիրելու համար:

Դե եթե ուտելու բան էլ չկա, ուրեմն ժամանակն է ցտեսություն ասելու: Միայն թե տնից դուրս գալիս Վինի Թուխը հայտնվում է իսկապես «անելանելի» իրավիճակում… Իսկ ելքը մեկն է, նիհարել: Դե քեզ տեսնենք Վինի…

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։