ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ. ՎԻՆԻ ԹՈՒԽ


տորթ Վիննի Թուխ

Ահա թե ինչպիսի հրաշալի արդյունք կարող է ստանալ մայրիկը, եթե ցանկանում է ուրախացնել իր փոքրիկին: Մի երիտասարդ մայրիկ պատրաստել է մի գեղեցիկ ու շատ համեղ տորթ մեր շատ սիրելի Վինի Թուխի պատկերով:

Տորթը մեղրով ու խտացրած կաթով է, այնպես, ինչպես սիրում էր Վինի Թուխը: Աշխատանքը այնքան էլ դժվար չէ: Ցանկություն և ժամանակ ունենալու դեպքում կարող եք այն գլուխ բերել նաև դուք:

Պատրաստեք 15 – 18 սմ շառավղով շերտիկներ այնքան, որպեսզի երբ իրար վրա շարեք, դրանց բարձրությունը միասին կազմի 20-25 սմ:

տորթ Վիննի Թուխ

Շերտիկների արանքում կրեմ քսեք և երբ այն ներծծվի, կտրտեք ձեր տորթը Վինի Թուխի ձևով: Ավելացած կտորներից պատրաստեք ականջները, թաթիկներն ու ոտքերը:

Ապա ամենակարևոր և թերևս ամենադժվար փուլն է, որը ձեզնից մի փոքր էլ նկարչական կարողություններ է պահանջում: Վինիին պատում ենք մասկարպոնեից և շոկոլադից պատրաստված սերուցքային կրեմով՝ աստղիկաձև գլխիկ ունեցող սարքի օգնությամբ:

Ոչինչ, եթե ձեր Վինին մի քիչ ավելի ծուռթաթ ստացվի, քան պատկերված է այս նկարում: Կարևորը ոգևորությունն է, որի շնորհիվ ձեր տորթը կդառնա համեղ ու ինքնատիպ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։