ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՍԻՐՈ ՆՎԵՐԸ


1 share
Մայր Թերեզա

Մայր Թերեզային սուրբ էին համարում դեռ կենդանության օրոք: Նրան բաժին էր ընկել դժվար և երջանիկ առաքելություն. արդեն որերորդ անգամ մարդկանց ավետել, որ Աստված հենց ինքը սեր է, և յուրաքանչյուր մահկանացուի կյանքի իմաստը սա է. սիրել և լինել սիրված:

20-րդ դարում Մայր Թերեզան ոչ միայն գթասրտության խորհրդանիշ էր, այլև օգնական քույրերի հետ ռեալ ուժ էր ներկայացնում, որի հետ չէր կարելի հաշվի չնստել: Նրանով հիանում էին, նրա առաջ խոնարհվում էին, նրան աստվածացնում էին: Նեպալի մայրքաղաք Կատմանդուում մի ծերանոց կա: Այստեղ է նաև Մայր Թերեզայի սենյակը: Սենյակի պատերին գրված է.

«Կյանքը հնարավորություն է, բաց մի թող այն:
Կյանքը գեղեցկություն է, հիացիր նրանով:
Կյանքը քո առաքելությունն է, կատարիր այն:
Կյանքը խաղ է, խաղա:
Կյանքը սեր է, սիրիր:
Կյանքը գաղտնիք է, բացահայտիր այն:
Կյանքը ողբերգություն է, դիմացիր:
Կյանքը կյանք է, փրկիր այն:
Կյանքը երջանկություն է, արարիր այն ինքդ:
Արժե ապրել, մի ոչնչացրու քո կյանքը»:

Իսկ Նյու Յորքում գտնվում է Մայր Թերեզայի հիմնադրած օթևանը՝ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց համար: Այն կոչվում է «Սիրո նվերը»: Իսկ սրանք Մայր Թերեզայի պատվիրաններն են հենց քեզ համար, նրա սիրո պարգևը:

«Շատ հաճախ մարդիկ կարող են լինել անհասկացող, անտրամաբանական ու եսակենտրոն: Միևնույն է, ներիր նրանց:

Դու կարող ես լինել բարի ու ազնիվ, բայց մարդիկ քեզ կմեղադրեն կեղծավորության ու նենգ նպատակների մեջ: Միևնույն է, եղիր բարի և ազնիվ:

Դու կարող ես երջանկություն ու հոգու խաղաղություն գտնել, մարդիկ կնախանձեն քեզ: Միևնույն է, եղիր երջանիկ:

 Այն, ինչ կկառուցես տարիների ընթացքում, ինչ-որ մեկը կքանդի մեկ օրում: Միևնույն է, կառուցիր:

Դու կարող ես մարդկանց տալ քո ունեցած ամենալավը, և դա կարող է նրանց բավարար չլինել: Միևնույն է, տուր նրանց քո ունեցած ամենալավը:

Եվ ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը տեղի չի ունեցել քո և մարդկանց միջև: Այդ ամենը տեղի է ունեցել քո և Աստծո միջև…»:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։