# 47 ՀԵՔԻԱԹ. ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՐՔԱՅԱԶՆԸ


1 share
Հեքիաթ Հրաշագործ արքայազնը

Յոթ սարից այ նկողմ, յոթ ծովից այն կողմ կար մի թագավորություն: Այնտեղ մարդիկ շատ տխուր էին՝ չնայած այն բանին, որ թագավորը շատ բարի էր ու սիրում էր իր ժողովրդին: Տխուր ու թաղծոտ էր նաև թագավորի մինուճար աղջիկը: Թագավորը կատարում էր նրա բոլոր ցանկությունները, բայց ոչինչ նրան չէր ուրախացնում: Հայրը շատ էր անհանգստանում: Նա կանչեց իր խորհրդականներին և խորհրդակցեց նրանց հետ: Բայց ոչ ոք չկարողացավ ուրախացնել աղջկան:

Այդ լուրը հասավ հարևան թագավորություն: Երիտասարդ արքայազնը, սպիտակ նժույգով, շտապեց արքայադստեր օգնելու: Նա ստեղծեց կարմիր գույնը և ամենինչ ներկեց կարմիր: Աղջիկը առավոտյան տեսավ և շատ ուրախացավ: Բայց շուտով հոգնեց կարմիր գույնից և նորից տխրեց: Երիտասարդը ստեղծեց կապույտ գույնը և ամեն ինչ ներկեց կապույտ: Աղջիկը նորից իրեն ուրախ զգաց, բայց շուտով դա էլ հոգնեցրեց: Երիտասարդը շատ երկար մտածեց և հասկացավ պատըճառը: Նա ստեղծեց բոլոր գույները: Աշխարը դարձավ բազմերանգ ու գույնզգույն:

Աղջկա տխրության պատճառը անգույն ու մռայլ աշխահն էր:Նա շատ ուրախ էր, որ հիմա ապրում է հեքիաթային դրախտավայրում, որտեղ բոլորը շատ երջանիկ են: Մարդիկ սկսեցին ժպտալ և միմյանց բարի խոսքեր ասել: Աշխարհը դարձավ գունեղ ու բովանդակալից:

Թագավորը, տեսնելով իր աղջկա ժպտուն աչքերը, շատ ուրախացավ: Արքայազնը և արքայադուստրը ամուսնացան: Թագավորը գահը հանձնեց նրանց: Ժողովուրդն էլ մեծ ոգևորությանբ ընդունեց իր հրաշագործ թագավորին և թագավորն ու թագուհրն ապրեցին երկար ու երջանիկ:

Գայանե Ավագյան 

11 տարեկան

Լոռու մարզ, Վանաձորի Գրիբոյդովի անվան # 11 դպրոց


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։