ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԾԱՌԸ


Սուրբ Ծնունդի ծառը

Շատ-շատ տարիներ առաջ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոսը: Մարդիկ շատ ուրախացան և ամեն կողմից եկան`տեսնելու մանուկ Հիսուսին` նրան նվերներ բերելով:

Հիսուսի տան մոտ 3 ծառեր էին աճում` արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն:

-Իսկ իմ տերևները փշոտ են: Ես ոչինչ չունեմ մանուկ Հիսուսին տալու,- մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:

Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին  օգնել եղևնուն: Կամաց – կամաց աստղիկները ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Երբ փոքրիկ Հիսուսն արթնացավ ու տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ ամենագեղեցիկ նվերը Հիսուսին:

Այդ օրից սկսած` եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ Ծնունդի ծառ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։