Ծերուկ Սանտա Կլաուսը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ իր՝ «թոշակի անցնելու» ժամանակն է: Սակայն պայմանը պայման է, և Սանտա Կլաուսների դարավոր օրենքի համաձայն՝ 178 տարի «սանտայություն» անելուց հետո նա պետք է հանձնի հերթափոխը նոր Սանտային և հենց ինքն էլ պետք է սովորեցնի նրան «մասնագիտական» բոլոր գաղտնիքները: Միայն թե Սանտայի աշակերտ դառնալը հեշտ գործ չէ:
Նրան, ով կփոխարինի ամենամեծ հրաշագործին, պետք է անպայման կոչեն Նիկոլաս, նա պետք է լինի որբ երեխա, և որ ամենից կարևորն է, պետք է բարի սիրտ ունենա: Պարզվում է, որ ճիշտ այդպիսի երեխա ապրում է աշխարհի մյուս ծայրում՝ հեռավոր Ավստրալիայում:
Փոքրիկ Նիկոլասը լիովին համապատասխանում է այդ դերին, միայն թե ավագ Սանտայի «խոզությունը», փոքրիկի անինքնավստահությունն ու վախը բարձրությունից խոչընդոտ են դառնում նրա համար: Կկարողանա՞ Նիկոլասը հաղթահարել այդ ամենը ու դառնալ Սանտայի արժանի փոխարինողը… դիտենք մուլտֆիլմում:
Չափազան բարի և հուզիչ մուլտֆիլմ, նկարահանված 2010 թվականին Ֆրանսիայի և Ավստրալիայի մուլտիպլիկատորների համատեղ ջանքերով: