ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԷՊԻԿ


1 share

Էպիկ մուլտֆիլմ

Ահա ևս մեկ հրաշալի մուլտֆիլմ, որ անչափ տաղանդավոր մարդիկ հասցրեցին նկարել քեզ համար այս տարի: Մուլտֆիլմը կոչվում է «Էպիկ»: այն նկարահանվել է Ուիլյամ Ջոյսի «Լիֆմենները և բարի ու համարձակ բզեզները» գրքի հիման վրա: Մուլտֆիլմը Blue Sky Studios և 20th Century Fox Animation ընկերությունների արտադրանքն է, հենց այն մարդկանց, ովքեր նաև նկարահանել են «Ռիո» և «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմները:

«Էպիկ» մուլտֆիլմը քո առջև կբացի իսկական կախարդական աշխարհ, ինչպիսին դու երբեք չես տեսել: Այս աշխարհում իրար դեմ են պայքարում բնության բարի և չար ուժերը: Բնության բարի ուժերի շնորհիվ են ծաղիկները ծաղկում, ծառերը կանաչում ու բերք տալիս: Նրանց շնորհիվ է ապրում բնությունը, մինչդեռ որտեղ որ հայտնվեն բնության չար ուժերը, ամեն ինչ չորանում է, թոշնում և ոչնչանում:

Epik3

Մարդկանց համար նրանք աննկատ են մնում, քանի որ չափազանց փոքրիկ են չափերով և արագաշարժ: Ոչ ոք չի հավատում այդ փոքրիկ արարածների գոյությանը, բացի մի ցնդած պրոֆեսորից, ով ,ամբողջությամբ նվիրվելով գիտությանը, առանձնացել է անտառի իր տնակում և փորձում է ամեն գնով հայտնաբերել այդ արարածներին:

Էպիկ մուլտֆիլմ

Երկարատև բաժանումից հետո տուն է վերադառնում պրոֆեսորի աղջիկը՝ Մերի Քեթրինը: Նա նույնպես հրաժարվում է հավատալ անտառային զարմանալի արարածների գոյությանը, քանի դեռ ինքն էլ հրաշքով չի փոքրանում և ծանոթանում նրանց հետ: Եվ այժմ նրանից է կախված ոչ միայն կախարդական անտառի, այլև ողջ բնության փրկությունը:

Epik4

Մաղթում եմ քեզ հաճելի դիտում: Մուլտֆիլմը այ այստեղ է…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։