Ես Ռուբենն եմ, 7 տարեկան, սովորում եմ Ն.Աղբալյանի անվան դպրոցի 2-րդ դասարանում: Սիրով Ձեզ եմ ուղարկում իմ ստեղծագործությունը՝ նկարս Հրապարակի տոնածառի մոտ, որն իմ առաջարկով նկարահանել է հայրս:Սիրելի Մոծակ, դու այնքան լավն ես, որ ես որոշեցի, հայրիկիս օգնությամբ քեզ նաև մի երգ նվիրել՝ գուցե հավանե՞ս:
Ահա այն հրաշալի երգը, որ նվիրել է Mocak.am – ին, և որը մենք մեծ սիրով ներկայացնում ենք այստեղ: Դուք ոչ միայն կարող եք դիտել Ռուբենի կատարումը, այլև ձայնակցել նրան:
ՄՈԾԱԿ
Դու երգում ես ու պարում ես,
Հեքիաթներ ես մեզ պատմում,
Կատակում ես, թռչկոտում ես
Քո սրտաբաց ժիր կայքում:
Մենք էլ քո հետ պտտվում ենք
Գարնան թիթեռների պես,
Վազվզում ենք, գլորվում ենք.
Այնպես, ինչպես դու ուզես:
ԿՐԿՆԵՐԳ.
Մոծակ, Մոծակ, մեր այդպես բարի,
Քո ծակոցը խուտուտիկ միշտ ուրախացնի: