ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՄԱՅՐԻԿ ՄԱՄՈՆՏԻԿԻ ՀԱՄԱՐ


Թե ինչպես պատահեց, որ հեռավոր հյուսիսում հայտնվեց փոքրիկ Մամոնտիկը, ոչ ոք չի կարող ասել: Միայն ծերուկ ծովացուլն է հիշում, որ շատ տարիներ առաջ աշխարհում ապրել են ճիշտ այս փոքրիկ Մամոնտիկի նման արարածներ: Բայց այս ամենը Մամոնտիկն այնքան էլ լավ չի հասկանում, նա միայն այն գիտի, որ փնտրում է իր մայրիկին, որ նրա անունը Մայրիկ է և որ նա հաստատ աշխարհի ամենալավ մայրիկն է:

Մայրիկին գտնելու համար Մամոնտիկը հեռավոր ճամփորդության է մեկնում և պատրաստ է անցել բոլոր փորձությունների միջով: Չէ՞ որ աշխարհում ոչ մի փոքրիկ չպետք է լինի լքված ու միայնակ:

Չափազանց բարի ու հուզիչ մուլտֆիլմ՝ նկարահանված 1981 թվականին «Էկրան» մուլտստուդիայի կողմից: Մուլտֆիլմի ռեժիսորը Օլեգ Չուրկինն է:

Դե ինչ, դիտե՞նք: Միայն թե լաց լինել չկա, լա՞վ (և միևնույն է, դա անհնար է)…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։