ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ …


1 share

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան
Երգում է Սյուրպրիզ խումբը

Հանկարծ երևաց առաջին ձնծաղիկը,
Հանեց սպիտակ բաճկոնը ձմեռը հոգնած,
Պայծառ մի առավոտ ժպտաց ինձ իմ մայրիկը.
– Արթնացիր փոքրիկս, ձմեռը գնաց:

Գարուն, գարուն, գարուն,
Ծաղկում են գարունները,
Կարմիր, սպիտակ, կապույտ,
Բացվում են ծաղիկներ:
Արևը երկնքում երգում է ու պարում է.
Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում:

Կանաչ հագուստ հագած գալիս են գարունները,
Չքնաղ գույներով նկարներ են նկարում,
Եվ արագ վառվում են արևի շողերը
Եվ ուրախ գարնան երգեր են մեզ երգում:

Գարուն, գարուն, գարուն,
Ծաղկում են գարունները,
Կարմիր, սպիտակ, կապույտ,
Բացվում են ծաղիկներ:
Արևը երկնքում երգում է ու պարում է.
Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում:

Գարնան ժպիտով լցվում են մեր սրտերը,
Եվ ուզում ենք մենք երգել, պարել, թռչել:
Եվ կարծես մեզ հետ պարում են անձրևները
Եվ կարծես ուզում են բոլորին սիրել:

Գարուն, գարուն, գարուն,
Ծաղկում են գարունները,
Կարմիր, սպիտակ, կապույտ,
Բացվում են ծաղիկներ:
Արևը երկնքում երգում է ու պարում է.
Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում:

Գարուն, գարուն, գարուն,
Ծաղկում են գարունները,
Կարմիր, սպիտակ, կապույտ,
Բացվում են ծաղիկներ:
Արևը երկնքում երգում է ու պարում է.
Իսկ պայծառ շողերը երկնքից են ողջունում:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։