ՄԱՐՏԻ 8- ԻՆ՝ ԾԱՂԻԿՆԵՐ


Տղաների գործը մարտի 8-ին հատկապես դժվար է: Չէ՞ որ գեղեցիկ աղջիկներն այնքան շատ են և նրանցից ոչ մեկին չի կարելի անուշադրության մատնել: Այս դեպքում ամենահեշտ ու արագ տարբերակը աղջիկներին ծաղիկներ նվիրելն է: Բայց նույնիսկ այսքան շտապելիս չի կարելի մոռանալ յուրօրինակ գտնվելու մասին: Պատկերացնու՞մ ես, աղջիկներն ինչպես կուրախանան, եթե իմանան, որ հատուկ իրենց համար այս ծաղիկները պատրաստել ես քո իսկ ձեռքերով: Վստահ եմ, նրանցից մի քանիսն էլ դեռ կսիրահարվեն քեզ:

Տեսնո՞ւմ ես՝ ինչ կարևոր է այս գործը, այնպես որ առանց ժամանակ կորցնելու սկսենք պատրաստել մեր թղթե ծաղիկները: Եվ այսպես, ի՞նչ է մեզ անհրաժեշտ: Իհարկե, գունավոր թղթեր, մկրատ և սոսինձ:

Վերցրու թղթերից մեկը և կտրիր այն քառակուսու ձևով: Հիմա ծալիր այնպես, ինչպես պատկերված է առաջին նկարում, ապա կրկին բացիր: Երկրորդ նկարին հետևելով՝ 4 կողմից կիսով չափ կտրիր թուղթը և ստացիր այն ձևը, որը պատկերված է երրորդ նկարում:

2

Եվ վերջապես չորրորդ նկարին նայելով իրար մոտեցրու թղթի հատվածները  ու սոսնձիր: Ներքևի նկարում դա ավելի մանրամասն ցույց է տրված:

41

Ահա և պատրաստ են մեր ծաղիկների կոկոնները: Իսկ հիմա ցողուն պատրաստելու հերթն է: Վերցրու կանաչ թուղթ, ոլորիր ու ծայրը սոսնձիր: Ոլորելիս մի փոքր տարածություն թող ցողունի մեջ: Իսկ երբ ծայրն արդեն սոսնձել ես, վերցրու մկրատն ու զգուշորեն վեց մասի բաժանիր ցողունի գլխամասը: Այս դեպքում էլ նկարը կհուշի:

51

Իսկ հիմա մնաց շատ քիչ բան: Վերցրու ծաղկի կոկոնը, սոսինձ քսիր ներքևի հատվածում ու ամրացրու ցողունը: Ուշադիր եղիր, որպեսզի վեց ծայրերն էլ ամուր կպչեն գլխիկին:

tsaxikner

Ահա և վերջ: Իսկ հիմա կարող ես պատրաստել այնքան ծաղիկներ, որքան սիրտդ կուզի կամ էլ այնքան, որքան կբավականացնեն քո կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Վստահ եմ, նրանք անտարբեր չեն մնա…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։