Փոքրիկ, սև մռութիկով կատուն, որ երևի երբեք էլ չի տեսել իրեն հայելու մեջ ու մտքով անգամ չի անցնում, որ ինքը կարող է սարսափելի լինել մարդկանց համար, քայլում է իր համար փողոցով: Իսկ նրա առջև դուրս եկած մարդը, կատվին տեսնելով, սարսափահար է լինում, շրջվում ու գնում հակառակ ուղղությամբ: Ոչ կատուն է հասկանում այդ ամենի պատճառը, ոչ էլ ես: Ու հենց դրա համար էլ առաջարկում եմ պարզել միասին. ինչո՞ւ է սև կատվին հանդիպելը համարվում վատ նշան:
Այս տարօրինակ հավատալիքը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ: Հին եգիպտացիները երկրպագում էին կատուներին և նրանց սուրբ կենդանիներ էին համարում: Իրենց աստվածուհիներից մեկին՝ Պաշտին, նրանք պատկերում էին կատվի գլխով: Եգիպտացիները հավատում էին, որ իրենց աստվածուհին ինը կյանք ունի: Այստեղից էլ գալիս է այն հավատալիքը, թե կատուները ինը կյանք ունեն: Երբ կատու էր մահանում, տերը, որպես սգո նշան, սափրում էր հոնքերը: Կատվին էլ զմռսում և թաղում էին այնպես, ինչպես մարդկանց:
Մարդիկ նաև վհուկների էին հավատում և ասոցացնում նրանց սև կատուների հետ: Ասում էին, թե վհուկները թաքնվում են սև կատվի դիմակի տակ: Ահա թե ինչու էլ սև կատվին հանդիպելը անհաջողության նշան էր համարվում:
Այս ամենը տարիներ առաջ, իսկ այսօր… Այսօր դա արդեն ռասսայական խտրականություն է, և մենք պահանջում ենք հավասար իրավունքներ և վերաբերմունք բոլոր գույնի կատուների համար…