ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ՄՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ


15 shares

Սիրով ձեզ ենք ներկայացնում հայ մանկագիր Սուրեն Մուրադյանի հանելուկները: Մաս 1-ին, հանելուկներ մրգերի մասին

Ամռան արևը
Որքան բարձրանում,
Դեղնում է ծ….. ,
Այնքան քաղցրանում:

Պտտվում են կ….. շուրջ
Ծիտիկներն ու մոծահավը,
Կամ դեղին է, կամ կարմիր է,
Երկու գույնն էլ՝ քաղցր ու լավը:

Երկար պոչով կարմիր բ.. է,
Դեմքիդ վրա՝ սիրուն խալ է:

Ձվաձև է կամ կլոր է,
Սպիտակ կամ սև ս…. է:

Թե օր լինի սովորական,
Ծնունդ լինի, օր տոնական,
Բազմած է միշտ սեղաններին
Կարմի խ….. հաղթական:

Հյութալի դ….
Ո՞վ չի հավանի,
Պատվավոր զարդն է
Ամեն սեղանի:

Սա մեղրածոր
Աշնան տ… է,
Մառաններում
Կախված գանձ է:

Արարատյան խ….. է սա
Բազմատեսակ՝
Խարջի, քիշմիշ ու մսխալի,
Գառան դմակ,
Որ դառնում է կարմիր գինի,
Ով որ խմի՝ անուշ լինի:

Փոքրիկ աման, մեջը՝ կորեկ,
Այդ միրգը շատ պիտի սիրեք.
Թ… անցնում է երկար ճամփա՝
Դառնում է չիր ու մուրաբա:

Ն.. է կարմիր՝
Ասես լինի փոքրիկ սնդուկ,
Մեջը՝ կրակ, քաղցրիկ՝ հուլունք:

Ս…… է՝ արմատները
Կառչած հողին,
Բուրավետ է,
Հպարտ, դեղին:

Մարմինը ճերմակ,
Շապիկը դեղին,
Այնքան է սազում
Մեր հայոց հողին,
Ալյուրապատ է,
Համեղ փշատ է:

Մեծ ծառի վրա
Մի փոքրիկ կճուճ,
Կանաչ գլխարկով
Ընկույզ է խուճուճ:

Սա կորիզ է, ոչ, ոչ, ն.. է,
Կոտրիր ու կեր, շատ անուշ է:

Հուլունքի նման,
Փայլփլուն հ.. է,
Երբ հասնում է նա,
Անտառում տոն է:


Like it? Share with your friends!

15 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։