Երգում է Անահիտ Սարգսյանը
Օրը դեռ նոր բացված,
Իր բարությամբ փայլում է,
Օրը արև հագած,
Իր ջերմությամբ շողում է,
Օրը՝ արև դարձած,
Ինձ անընդհատ ժպտում է,
Օրն այս ուրախ ու պարզ
Իմ շուրթերով խոսում է:
Չեմ ուզում որ անձրև լինի, մռայլ լինի,
Չեմ ուզում, որ լաց լինի երկինքը:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող արտասովոր լինի այս օրը:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող ծիծաղ բերի բոլորին այս օրը:
Օրը կեսօր բացված,
Դեռ շարունակ ժպտում է,
Օրը ծաղիկ դարձած,
Իր բարությամբ բուրում է,
Օրը՝ մի ստվեր դարձած,
Իմ ետևից քայլում է,
Օրը ամեն վայրկյան
Իմ շուրթերով խոսում է:
Չեմ ուզում մայրամուտ լինի, թող լույս լինի,
Չեմ ուզում, որ գիշեր լինի, տխրում եմ:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող արտասովոր լինի այս օրը:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող ծիծաղ բերի բոլորին այս օրը: x3