Ձվերի ստվարաթղթե տուփերի վրա կարելի է ոչ միայն խոտածածկույթ աճեցնել, այլև ծառայեցնել այլ նպատակի համար: Գարնանը բնությունը զարթոնք է ապրում, իսկ հարավից վերադարձող թռչունները լցնում են մեր բակը ուրախ ծլվլոցներով: Գարնանային տրամադրությունը կարող է զարդարել նաև քո Զատիկի սեղանը: Ինչպե՞ս: Շատ պարզ. զարդարում ենք Զատիկի ձվերը փոքրիկ թռչունների տեսքով:
Ինչ է մեզ հարկավոր
- Ձվի ստարաթղթե տուփ՝ ձվերով հանդերձ
- Գունավոր ժապավեններ
- Փետուրներ
- Սոսինձ կամ կլեյստեր
- Որևէ ծակող գործիք՝ տուփի վրա անցքեր բացելու համար
- Ծառի ճյուղ
Կտրատեք փուփից առանձին բաժիններ այնպես, որ յուրաքանչյուր բաժնում լինի մեկ փոսիկ (նկարը քեզ կհուշի): Ծակող գործիքի օգնությամբ չորս անցք բաց արեք յուրաքանչյուր կողմում: Ապա անցքերին ժապավեններ կապեք: Իսկ հիմա եփեք ձվերը: Քանի դեռ դրանք եփվում են, գունավոր թղթից պատրաստեք աչքեր, կտուցներ և հագուստ ձվիկների համար: Երբ ձվերը եփվեն, թողեք մի փոքր սառչեն և կլեյստերի օգնությամբ ամրացրեք թղթե մասնիկները ձվերի վրա (թե ինչպես են պատրաստում կլեյստերը, կարդացեք ահա այստեղ): Իսկ ձվերի գագաթներին մի-մի փետուր ամրացրեք: Ահա և պատրաստ են թռչնակները: Հիմա ծաղկամանի մեջ դրեք ծառի ճյուղն ու ստվարաթղթե տուփիկների մեջ թռչնակներին տեղադրելով՝ կախեք դրանք ծառի ճյուղերից: