Դե ինչ, պատրաստվեք մի կուշտ ծիծաղել ու ևս մեկ անգամ ապշել մարդկային տրամաբանության վրա: Ներկայացնում ենք նոր զվարճալի օրենքներ:
Անդորրայում արգելված են իրավաբանները:
Հարավային Կորեայում ճանապարհային ոստիկանները պարտավոր են իշխանությանը հայտնել այդ օրվա ընթացքում վերցված կաշառքի չափի մասին:
Դանիայում բանտարկյալը իրավունք ունի փախչել բանտից: Եթե նրան բռնեն, միևնույն է, չեն պատժելու:
Նյու Յորքում կտուգանվեն այն մարդիկ, ովքեր կփորձեն տրամվայից ճագարի որս կատարել:
Սինգապուրում արգելված է մերկ շրջել սեփական տան մեջ:
Դանիայում մեքենան վարելուց առաջ, Դուք պարտավոր եք ստուգել` արդյո՞ք երեխա չկա Ձեր մեքենայի տակ:
Կանադայում եթե որոշել եք լոգանք ընդունել, ապա հաշվի առեք, որ օրենքով արգելված է լոգարանի ջուրը 10 սմ-ից ավելի լցնել:
Անգլիայում, եթե չունեք հատուկ արտոնագիր, ապա չեք կարող հեռուստացույց գնել:
Լոս Անջելեսում տղամարդն իրավունք չունի գոտիով հարվածել կնոջը առանց կնոջ համաձայնության:
Եթե Ալաբամայում եք, ապա մտքներովդ էլ թող չանցնի կապած աչքերով մեքենա վարել: Ձեզ անպայման դատի կտան:
Արիզոնա նահանգում հանցագործություն է համարվում կտրել կակտուսը: Այդ համարձակին սպառնում է 25 տարի ազատազրկում:
Ֆլորիդայում չի կարելի օրվա մեջ երեք ափսեից ավելի կոտրել:
Օհայո նահանգում ապօրինի իրավիճակ է, երբ մեքենայում վերջանում է բենզինը:
Ֆորտ Մեդիսոնում հրշեջ խումբը պարտավոր է 15 րոպեանոց վերապատրաստում անցնել և ապա նոր մեկնել դեպքի վայր:
Իսկ Սենտ-Լուիսում հրշեջն իրավունք չունի փրկել խալաթ կամ գիշերային զգեստ հագած կնոջը:
Եթե որոշել եք գնալ Նևադա նահանգի Էլկո շրջան, չմոռանաք Ձեզ հետ վերցնել դիմակ. Դուք իրավունք ունեք միայն դիմակներով շրջել:
Նյու Յորքում արգելված է ժամը 6-ից հետո պաղպաղակ վաճառել: Կվաճառեն միայն այն դեպքում, երբ գնորդը հատուկ թուղթ ներկայացնի բժշկից:
Նույն վայրում Դուք կտուգանվեք, եթե վերելակում խոսեք անծանոթ մարդկանց հետ:
Օհայոյում արգելված է ձկներին ոգելից խմիչք առաջարկել:
Իսկ Օկլահոմայում շներն իրավունք չունեն խմբերով հավաքվել: Եթե երեք շնից ավելի մի վայրում կանգնած է, ապա վստահ եղեք՝ նրանք թույլտվություն ունեն` քաղաքապետի ստորագրությամբ:
Անի Ավագյան