Ո՛չ, ո՛չ, սա քո աչքին չի երևում: Իսկապես, IQ թեստ է: Դե շուտ կենտրոնացիր ու սկսիր: Միայն թե չմոռանաս լինել հումորով և պատասխանները նայել միայն հարցին պատասխանլուց կամ էլ հանձնվելուց հետո: Քեզ հաջողություն:
1. Աննայի սեղանին ընկավ թղթե ինքնաթիռ, որի վրա նկարված էին կարմիր սրտիկներ: Կար նաև գրություն. «Դու մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկն ես»: Աննան շրջվեց ետ ու նայեց հետևի նստարաններին նստած Դավիթին, Կարենին ու Արամին:
-Ձեզնից ո՞վ է ինձ այսպիսի հաճոյախոսություններ անում:
-Կարենն է,- ասաց Դավիթը:
-Ես ոչ մի նման բան չեմ արել,- արդարացավ Կարենը:
Իսկ Արամն ասաց, որ այդ ինքնաթիռի հետ ոչ մի կապ չունի:
Աննայի ընկերուհին` Անին ծիծաղեց` ասելով, որ նրանցից երկուսը խաբում են:
Այսպիսով, ո՞վ է Աննայի գաղտնի երկրպագուն:
Պատասխան: Փաստորեն, ճիշտ խոսում էր միայն Կարենը: Եվ ստացվում է` Աննայի գաղտնի երկրպագուն Արամն է:
2. Աշոտ պապիկի տուն հյուրեր են գալիս. երկու պապիկ, երկու տատիկ, երեք հայրիկ, երեք մայրիկ, երեք որդի, երեք դուստր, մեկ սկեսուր, մեկ սկեսրայր, մեկ հարս, երկու եղբայր, երկու քույր: Արդյոք նրա հյուրերն այդքան շա՞տ էին:
Պատասխան: Եթե դու սկսել ես գումարել թվերը, ապա ասեմ, որ սխալ է: Հյուրերի քանակը 10-ն է. երկու եղբայր, երկու քույր, նրանց մայրն ու հայրը և երկկողմանի ծնողները. երկու տատիկ, երկու պապիկ:
3. Եթե ես բարակ եմ, ապա շուտ եմ մահանում, իսկ եթե հաստ, ապա` ուշ: Քամին իմ թշնամին է: Ո՞վ եմ ես:
Պատասխան: Դե իհարկե, ես մոմն եմ:
4. Ո՞ր ձեռքով ճիշտ կլինի խառնել թեյը, եթե դու շքեղ ռեստորանում ես, այն էլ քո սիրելի աղջկա հետ:
Պատասխան: Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի գդալով խառնել թեյը:
5. Ո՞ր թիվը պետք է լինի հարցական նշանի փոխարեն: Հիմնավորիր պատասխանդ:
5 11 23 ? 95 191
Պատասխանն է 47: Պետք է պարզապես բացահայտել գաղտնիքը: Այսպես. 5×2+1=11; 11×2+1=23, 23×2+1=47 և այսպես շարունակ:
6. Դանիացիները սիրում են ասել. «Մեզ մոտ ամեն ինչ ավելի լավ է, քան Շվեդիայում` եղանակը, բնությունը, ժողովուրդը, պատմությունը… և նրանց միայն մի բանն է լավ»: Ինչի՞ մասին է խոսքը:
Պատասխան: Նրանք նկատի ունեն հարևաններին, չէ՞ որ Դանիան և Շվեդիան հարևան երկրներ են:
7. Ռուսաստանի քաղաքներից մեկում մի քանի մարդ, որոշելով հասարակ օրը տոն դարձնել, երկինք են բաց թողնում լի՜քը փուչիկներ, հարյուրավոր, անգամ հազարավոր: Տեսարանն ուղղակի հրաշալի էր, և բոլորը դուրս էին եկել ականատես լինելու: Ո՞վքեր էին կազմակերպել այս ամենը:
Պատասխան: Գողերը: Մարդիկ միանգամից դուրս էին գալիս փողոց` մոռանալով ամեն ինչի մասին, իսկ գողերին հենց դա էլ հարկավոր էր:
Եթե մի քանի հարցի պատասխանները չկարողացար տալ, ապա պետք չէ տխրել: Ծիծաղիր ինքդ քեզ վրա, չէ՞ որ այն, ինչ դու մի քանի րոպե առաջ չգիտեիր, իմացար:
Անի Ավագյան