Անմեղ երեխաների օրը

ԱՅՍՕՐ ԱՆՄԵՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

1 min


1982 թվականի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան նիստ էր գումարել: Նրանք քննարկում էին Լիբանանի ու Պաղեստինի անմեղ երեխաների հարցը, ովքեր տուժել էին  Իսրայելի ագրեսիայից: Եվ հենց այս նիստի ժամանակ էլ որոշվեց հունիսի  4-ը դարձնել տարբեր իրավիճակներում ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների համաշախարհային օր:

Ցավոք, այդպիսի իրավիճակներում գտնվող երեխաներ մինչև այսօր էլ կան: Իսկ իրավիճակները տարբեր են` պատերազմներ, կամ էլ, որ ավելի վատ է, վատ ընտանիք ու վատ ծնողներ: Հունիսի  4-ը դարձավ ինքներս մեզ վերանայելու օր: Երեխաներն արժանի չեն վատ պայմանների, որովհետև նրանք են ամենաանպաշտպան էակները: Պաշտպանենք նրանց, իսկ ավելի է՝ ստեղծենք պայմաններ, որ պաշտպանելու կարիք այլևս չլինի…

Անի Ավագյան


mocak