Ելակից կարծես թե հագեցանք և հիմա հանգիստ խղճով կարող ենք անցնել բալին: Բալը ոչ պակաս հրաշալի միրգ է և բացի այդ, ես իմացել եմ, որ դրանով ևս կարելի է պատրաստել անսահման համեղ խմորեղեն, ավելի ճիշտ` կեքս: Քո թույլտվությամբ սկսենք:
Անհրաժեշտ բաղադրիչներն են
5 ձու, 1,5 բաժակ շաքարավազ, 150 գր կարագ, 50 գր ձեթ, 400 գր թթվասեր, 1թ. գդ. սոդա, 1 ճ. գդ. քացախ, 350 գր. ալյուր, 2 ճ. գդ. կակաո, կորիզազերծված բալ և կաթնային շոկոլադ:
Պատրաստում ենք այսպես
Միացնում ենք հարիչը: Ավելացնում ենք բոլոր-բոլոր բաղադրիչները` միայն թե հերթով-կարգով` կարագ, շաքարավազ, ձու, թթվասեր, ձեթ, ալյուր, սոդա, քացախ, կակաո, բալ ու սկսում հարել: Լավ հարելուց հետո լցնում ենք կեքսի համար նախատեսված կաղապարների մեջ: Պետք չէ մոռանալ, որ խմորը բարձրանալու է, այնպես որ, շատ չլցնես: Կարծես թե մնաց դնել ջեռոցի մեջ, որը պետք է տաքացված լինի 180°- ով: Պատրաստ լինելուց հետո լցրու հալեցված շոկոլադը և վրան դիր մեկ հատիկ բալ:
Անուշ բույրն արդեն տարածվել է. շտապիր համտեսելու:
Անի Ավագյան