Ուշադրություն, ուշադրություն, ահա և ավարտվեց Mocak.am մանկական կայքի և Cool School լեզվի կենտրոնի հայտարարած մրցույթը: Ժամանակն է հայտարարելու հաղթողներին: Հիշեցնենք, որ մրցույթը նախատեսված էր բոլոր այն փոքրիկների համար, ովքեր սիրում են և ցանկանում են սովորել անգլերեն: Մրցույթին մասնակցելու համար պարզապես հարկավոր էր գաղտնի և ի լուր աշխարհի ասել, թե ինչու ես ցանկանում սովորել անգլերեն:
Եվ այսպես, ընտրվել են ամենայուրօրինակ պատասխանները, որոնց հեղինակներն էլ ճանաչվում են հաղթող: Cool School լեզվի կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղի ունեցած քվեարկության, ինչպես նաև Cool School—ի ու Mocak.am-ի գնահատականների համադրման արդյունքում հաղթող են դարձել՝
Սաթենիկ Առաքելյան — 11 տարեկան — 1-ին տեղ

Արսինե Ատուրյանը — 6 տարեկան — 2-րդ տեղ

Մոնիկա Նահապետյան — 10 տարեկան — 3-րդ տեղ
Առաջին տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա անվճար մասնակցելու Cool School լեզվի կենտրոնի անգլերեն լեզվի մեկամսյա դասընթացին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան զեղչեր՝ համատասխանաբար 50%-ի և 25%-ի չափով:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և նորկայացնում մրցույթի բոլոր մասնակիցների վաստակած միավորները.

						