Ի՜նչ լավ է չէ՞, որ մարդկանց երևակայությունը չի դադարում հրաշքներ կերտել… Եվ հենց այդ երևակայության շնորհիվ է, որ մենք շարունակում ենք զարմանալ… Այսօր կմեկնենք փոքրիկ ճանապարհորդության և կբացահայտենք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մի քանի անսովոր և յուրահատուկ արձաններ, համաձայն ես, չէ՞: Դե շուտ գնա մայրիկին զգուշացրու, որ մեկնում ենք…
Կախարդական ծորակի արձանը ՇվեյցարիայումԱմենաաշխատասեր և հոգնած մարդու արձանը, ԱՄՆ, Լոս Անջելես, գտնվում է Ernst & Young ընկերության շենքի դիմացԿոկորդիլոսը փորձում է ուտել կապիտալիստին, ԱՄՆ, Նյու ՅորքԿարաբալայի արձանը, ով ծաղիկներ է նվիրում, Հայաստան,Երևան
Թծվածքաբլիթների սրճարանի դիմաց գտնվող արձան-նստարան Կորեայում
Կենդանացած լուցկու արձան, Կիև«Միզող տղայի» հայտնի հուշարձանը: Առասպելի համաձայն տղան փրկել է քաղաքը թշնամիներից: Նա հանգցրել էր պայթուցիկի ֆիթիլը, որը պետք է պայթեցներ Բրյուսելը: Կարծում եմ արդեն գլխի ընկար, թե ինչպես է դա արել…Երկու սիրահար լուսատուների արձանը ԿիևումՆարդի խաղացողներին նվիրված արձան ԵրևանումՄոծակին նվիրված արձան Կանադայում: Մի օր Հայաստանում մոծակին նվիրված ավելի գեղեցիկ արձան կլինի…
Օ’յ, մայրիկները մեզ շա՜տ սպասեցին: Այսօրվա մեր ճամփորդությունը համարենք ավարտված… Բայց պատրաստ եղիր, որ մի քանի օրից կրկին մեկնելու ենք…