ՄՈՒԼՏՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1 min


Մառլյանա մուլտակումբը ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ ևս հրավիրում է մուլտդիտման, միայն թե այս անգամ հանդիպումն առանձնահատուկ է, որովհետև նախատեսված է միայն փոքրիկների համար:

«Մենք, լինելով մանուկների ա՜մենասիրած զբաղմունքը տարածողներ, դեռևս ոչ մի բան չենք արել նրանց համար, սակայն իհարկե ուշ չէ, և մենք որոշել ենք մեր հաջորդմուլտհանդիպումը նվիրել հենց նրանց»,-ասում են նրանք:

Այնպես որ նրանք սպասում են երեխաների կամ էլ երեխաների ընկերակցությամբ մեծահասակների: Իսկ տարիքային սահմանափակումները խիստ չեն, և ոչ մի ճուտիկ դրսում չի մնալու: Հանդիպումը տևելու է մոտ երկու ժամ, և կազմակերպիչներ Լիլիթն ու Մարինան խոստանում են, որ ճուտոները չեն հոգնի: Նրանց համար հարմարավետությունն ապահովված է:

Դե ուրեմն, չուշանաք, ձեզ սպասում են «Էսպաս» կենտրոնում, Նալբանդյան 29 հասցեում: Մուլտդիտումը կսկսվի 15:00-ին: Խոստանում ենք, որ շատ հետաքրքիր է լինելու…

[ad code=1 align=center]


Մոծակ