Այսօր այնքան բարձր տրամադրությամբ եմ արթնացել, որ պարզապես չէի կարող չկիսել այն քեզ հետ: Իմ ուրախ տրամադրությամբ քեզ վարակելու համար պատրաստել եմ զվարճալի խնդիրներ, որոնց պատասխանները պետք է փորձես գտնել: Իհարկե, անակնկալն այստեղ էլ անպակաս է: Եվ ես այն մեծ սիրով կտրամադրեմ բոլոր 10 հարցերի պատասխանները գտնողին: Եթե վստահ ես, որ գիտես բոլոր հարցերի պատասխանները, շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանները: Դե ինչ, պատրա՞ստ ես, սկսեցինք:
Այն ի՞նչն է, որ պատկանում է քեզ, բայց ուրիշներն ավելի հաճախ են օգտվում նրանից:
Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:
Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:
Կարո՞ղ է արդյոք աքլորն իրեն թռչուն անվանել:
Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:
Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:
Ի՞նչն են գցում, երբ զգում են դրա կարիքը և բարձրացնում են, երբ այն այլևս պետք չէ:
Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:
Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:
Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով: