Ձեզ ենք ներկայացնում նոր և անչափ հետաքրքիր մուլտֆիլմ, որի հեղինակը Ֆաբիեն Ուեյբելն է և նրա երեք ուսանող ընկերները: Մուլտֆիլմը յուրաքանչյուր վայրկյանը լիարժեք վայելելու և բնության գեղեցկությունը գնահատելու մասին է, իսկ դրա համար անհրաժեշտ է գեթ մի պահ մոռանալ զարթուցիչների ու անվերջ շտապող բոլոր ժամացույցների մասին:
Հերոսը Ջո անունով մի մարդու մասին է, ով ամեն առավոտ ճիշտ ժամին շտապում է աշխատանքի: Բայց ճակատագիրը անսպասելի անակնկալ էր պատրաստել նրա համար: Այդ պահից սկսած՝ Ջոն ամեն առավոտ արթնանում է իր ճակատագիրը փոխելու ևս մեկ հնարավորությամբ: