«COMPASS BAND» ԽՈՒՄԲԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ Է

1 min


Վե՜րջ, ավարտվեց Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան նախընտրական փուլը:   Արդեն գիտենք, որ Հայաստանն այս տարի Մանկական Եվրատեսիլում կներկայացնի «Compass band» խումբն իր «Sweetie baby» երգով:

Ինչպես բազմիցս նշվել է հայաստանյան ներկայացուցիչը ընտրվել է հեռուստադիտողների sms հաղորդագրությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի  քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: Դե ինչ, առաջին քայլն արդեն արված է. սպասենք դեկտեմբերի 1-ին ու հետևենք Մանկական Եվրատեսիլ 2012-ին, որն այս տարի անցկացվելու է Նիդերլանդներում: Հաջողություն տղաներին ու հաղթանակ մեր երկրին:

Տիգրանուհի Թասլակյան


tikush