Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամության միջազգային օրը, կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը: Այս մրցաշարը նախատեսած է լրատվամիջոցների ֆուտբոլի սիրողական թիմերի համար: Այո, այո, այս մրցաշարը նախատեսված է ոչ թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, այլ ֆուտբոլասերների համար: Ֆուտբոլի սիրահարների թվում է նաև Mocak.am-ը, որը նույնպես մասնակցելու է մրցաշարին Երիտասարդ առաջնորդների դպրոցի սպորտակումբի հետ համատեղ:
Այս մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների անհրաժեշտության մասին հիշեցնելն է:
Ինչո ՞ւ ֆուտբոլ
Որովհետև այն ամենասիրված ու ամենատարածված մարզաձևն է աշխարհում:
Ինչո՞ւ հանուն հավասար հնարավորությունների
Որովհետև Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր դրա կարիքն ունեն:
Ինչո ՞ւ լրատվամիջոցների համար
Որովհետև նրանք են տեղեկատվության հիմնական տարածողները:
Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։ Բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները:
«Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» գավաթի համար կպայքարեն 12 լրատվական թիմեր` «News.am», «Մեդիամաքս», «4-րդ իշխանություն», «Մարզաշխարհ», «Արևածաղիկ», «Epress.am», «Starsbyart.com», «Mocak.am և ԵԱԴ» (Երիտասարդ առաջնորդների դպրոց), «Xsport.am», «ilur.am», «Mamul.am», «eMedia.am»:
Դեկտեմբերի 3-ին Mocak.am-ը կմրցի epres.am կայքի հետ,
Դեկտեմբերի 5-ին՝ emedia.am կայքի հետ,
Դեկտեմբերի 6-ին՝ Մեդիամաքս ընկերության հետ:
Մաղթում ենք հաջողություն մեզ և, իհարկե, մեր մրցակիցներին: