Ես սպիտակ թիթեռ եմ,
Ամեն տեղ էլ կթռչեմ,
Ձմռան դաշտում, անտառում
Ճերմակ վերմակ կփռեմ:
Ձյուն, ձյան փաթիլ
Ձյուն կա դաշտերում,
Սառույց՝ ջրերում,
Քամի է փչում,
Այդ ե՞րբ է լինում:
Ձմռանը
Ծնվում են ջրից,
Ճերմակ թև առնում,
Քո շնչից անգամ
Նորից ջուր դառնում:
Փաթիլներ
Ալևոր եմ սպիտակ,
Բերում եմ ձյուն ու սահնակ,
Կարմիր ներկում այտ, երես,
Ասեք տեսնեմ՝ ո՞վ եմ ես:
Ձմեռ
Հող ու բքին կանգնած դրսում,
Թեև մերկ է, բայց չի մրսում,
Հաստանում է փաթիլներից
Եվ մաշվում է արեգակից:
Ձնեմարդ
Ճերմակ է, շաքար չի,
Կարծր է, բայց քար չի,
Հենց տաքացավ, կհալչի:
Սառույց
Ձմռանը ամենուր եմ,
Ձեր սիրելի հյուրն եմ,
Մեծի համար պաղ եմ,
Մանուկների խաղ եմ: