ԱՄԱՆՈՐՅԱ ՊԻՑՑԱ


3 shares

Մենք դեռ անցած տարիներին ենք համոզվել, որ ամանորյա կերակուրները պարտադիր չպետք է լինեն ծանր և թանկարժեք: Դե ուրեմն, նույն մտածողությամբ շարունակենք պատրաստվել այս Նոր տարվան: Ամեն ինչ հեշտ է և անչա՜փ պարզ:

Լոշիկ
Երշիկ
Պանիր
Մայոնեզ, կետչուպ

Ահա ընդամենը այսքան քիչ բաղադրիչներով կպատրաստենք մեր ամանորյա պիցցան:

Ինչպե՞ս պատրաստել

amanorya pizza

Նախ կշտապենք խանութ անհրաժեշտ բաղադրիչների հետևից: Հետո մի լա՜վ կլվացվենք և կմիացնենք ջեռոցը: Լոշիկը կպատենք կետչուպով, հետո վրան կլցնենք կտրատված երշիկը, իսկ երշիկի վրա՝ պանիրը: Հիմա մեզ հարկավոր է ուղիղ 12 հատ կլոր կտրատված երշիկ: Դրանցով «կշրջապատենք» պիցցան:

Իսկ ահա երշիկների վրա մայոնեզի օգնությամբ կգրենք թվերը՝ մեկից տասներկուսը: Սլաքները կարող ենք պատրաստել ինչով պատահի՝ գազարով, ձիթապտղի հատիկներով… Սլաքները կարող են լինել ցանկացած թվի վրա, լավ կլինի, իհարկե, որ տասներկուսի վրա լինեն… Դե լավ, պիցցան եփելու ժամանակն է… Դնենք ջեռոցը և սպասենք 15-20 րոպե…

Վե՜րջ ահա մեր ամանորյա սեղանի ևս մեկ ամանորյա ուտեստը պիցցա – ժամը պատրաստ է…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։