Լի՜ՔԸ ԲԱՆ «ԴԵ ՍՊԱՍԻ՛Ր» ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ


Մի անգամ, չգիտես ինչպես, ռեժիսոր Վյաչիսլավ Կատյոնոչկինի գլխում մի միտք ծագեց՝ «Մի՛ նեղացրու քեզնից փոքրին և թույլին, հակառակ դեպքում ինքդ կհայտնվես վատ և ծիծաղելի իրավիճակում»: Այս միտքը հերիք չէ ծագեց ու դարձավ ռեժիսորի կարգախոսը, այլ նաև ծնունդ տվեց մեկ այլ գաղափարի՝ այս կարգախոսի հիման վրա ստեղծել մուլտֆիլմ:

Եվ գաղափարը ուղղակի չէր կարող չդառնալ իրականություն, չէ՞ որ նրա շուրջ համախմբվեցին նաև գրողներ Արկադի Հայտը և Ալեքսանդր Կուրլյանդսկը: Գայլին հնչյունավորեց Անատոլի Պապանովը, ով հետագայում արժանացավ «ԽՍՀՄ-ի Վաստակավոր գայլ» կոչմանը: Նապաստակին հնչյունավորեց Կլարա Ռումյանովան: Գենադի Գլադկովն էլ դարձավ սիրելի մուլտֆիլմի սիրելի երգերի հեղինակ-կոմպոզիտորը: Հենց այսպես էլ ստեղծվեց «Դե սպասի՛ր» մուլտֆիլմը: Ստեղծվեց և բարձրացավ էկրաններ դեռևս 1968 թվականին:

551 Բայց այդ ժամանակ նրանք գլխի չէին էլ ընկնում, որ «Դե սպասի՛ր»-ը կդառնա մուլտսերիալ: Իսկ ահա այն բանից հետո, երբ մուլտֆիլմը բարձրացավ էկրաններ, նրանք լի՜քը նամակներ ստացան՝ խնդրանքով, որ շարունակեն նկարահանումները: Եվ խնդրանքները, բնականաբար, անպատասխան չմնացին: «Դե սպասի՛ր»-ի ստեղծագործական թիմը նորից հավաքվեց և մե՜ծ հաջողությամբ շարունակեց արդեն սիրելի դարձած մուլտֆիլմը:

maxresdefault (5)

Շատ դեպքերում ռեժիսորը ցանկանում էր դադարեցնել աշխատանքները, սակայն հերոսներին սիրահարված հանդիսատեսի խնդրանքները չէր լինում անտեսել: Բայց կային նաև քննադատողներ: Նրանք քննադատում էին հերոսների արարքները: Օրինակ գայլը ծխում և թքում է: Ի՞նչ կարող է սովորեցնել այս մուլտսերիալը երեխաներին: Ճիշտ է՝ գայլին կարելի է տեսնել ծխելիս, սակայն, չի կարելի ասել, որ նա անդադար ծխում է, ո՛չ, ընդամենը որոշ էպիզոդներում: Եվ չկա որևէ սերիա, որտեղ գայլը սկզբից մինչև վերջ ծխախոտը բերանում պահի: Դե իսկ երեխանեի համար դա ընդամենը զվարճալի է:  Իսկ ահա մյուս գլխավոր հերոսը՝ նապաստակը, կարծես, բոլորի կողմից սիրված է և չնայած իր բազմաթիվ չարաճճիություններին՝ երբեք չի արժանացել սուր քննադատությունների:

maxresdefault (4)

Երբ արդեն նկարահանված էր 16-րդ սերիան և հաղթահարված էին մի շարք քննադատություններ ու հիասթափություններ, մահացավ Անատոլի Պապանովը: Ռեժիսորը վերջնականապես որոշեց դադարեցնել մուլտսերիալի աշխատանքները, որովհետև գայլ-հերոսի կյանքը մի տեսակ անիմաստ էր դառնում առանց ձայնի:

Իսկ 17-րդ և 18-րդ սերիաները նկարահանվել են լրիվ պատահական: «Դե սպասի՛ր»-ի թիմը ստուդիայում հայտնաբերեց Պապանովի ձայնագրությունները: Այն հատվածները, երբ ասենք ընդմիջումներին նա ինչ-որ անեկդոտներ և պատմություններ է պատմել: Հենց այս գտնված նյութերի հիման վրա սցենարիստներն անցան գործի ու սկիզբ դրեցին երկու նոր սերիաների: 18-րդ սերիան էկրաններ բարձրացավ 1992 թվականին, որից հետո մեծ ընդմիջում եղավ:

2000 թվականին էլ Կատյոնոչկինը մահացավ: Չկային նաև Անատոլի Պապանովը և Կլարա Ռումյանովան: Թվում էր՝ «Դե՛ սպասիր» մուլտֆիլմի պատմության վերջում կարելի էր վերջակետ դնել:

Բայց սպասե՛ք: Մուլտսերիալի հերոսներն այնքա՜ն սիրված ու ճանաչված էին, որ նրանց դեմքերը սկսեցին օգտագործել որպես բրենդներ: Այս կերպարներով ստեղծեցին նաև լի՜քը խաղեր: Իսկ 2010 թվականին Վյաչիսլավ Կատյոնոչկինի որդին՝ Ալեքսեյը նկարահանեց «Դե սպասիր»-ի 19-րդ և 20-րդ սերիաները: Սցենարի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կուրլյանդսկին: Գայլուկին նոր սերիաներում հնչյունավորեց Իգոր Խրիստենկոն, նապաստակին՝ Օլգա Զվերևան: Երաժշտական ձևավորման բարդ պարտականությունն իր վրա վերցրեց «Машина времени» խումբը:

560335_900

2005 թվականն էլ այս մուլտֆիլմի պատմության մեջ նշանավոր էջ դարձավ, որովհետև Ռուսաստանի քաղաքներից մեկում Օլեգ Երշով անունով մի քանդակագործ ստեղծեց Գայլի և Նապաստակի արձանները՝ մուլտսերիալի իսկական սիրահարների համար:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։