ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ


1 share
Հեքիաթի ժամ

Հուլիսի 13-ն առանձնապես ոչնչով աչքի չընկնող օր է, այնպես չէ՞: Բայց շնորհիվ Բուկինիստ գրախանութի և Երևանի Կենդանաբանական այգու, այդ օրը դարձավ իսկական հեքիաթ բոլոր փոքրիկների, ինչու՞ ոչ նաև Կենդանաբանական այգու բնակիչ-կենդանիների համար:

1012387_148361375358466_515561834_n

Այդ օրը կենդանիները սովորականից շատ հյուրեր ունեին, ովքեր բացի իրենց հետ ծանոթանալուց, եկել էին նաև հեքիաթներ լսելու ու տարբեր-տարբեր խաղեր խաղալու: Հեքիաթի ժամի սկիզբն ազդարարվեց հանելուկներով և պարզվեց, որ հայ փոքրիկներն իրոք որ շա՜տ խելացի են, չէ՞ որ նրանք անմիջապես գտնում էին ճիշտ պատասխանները: Հանելուկային տրամադրությունը շուտով փոխվեց հեքիաթայինի: Եվ բոլոր փոքրիկները ձեռք-ձեռքի բռնած մեկ Նաֆ-Նաֆի, Նուֆ-Նուֆի և Նիֆ-Նիֆի հետ մի լավ դաս տվեցին գայլուկին, մեկ փոքրիկ արջուկի հետ սովորեցին ճիշտ լվանալ ատամները, մեկ էլ փիսո Մյավի հետ մեկնեցին արկածային ճանապարհորդության ու գտան նրա փամփլիկ պոչը:

44986_148361592025111_42152459_n

Հեքիաթային տրամադրությունից նրանք սահուն քայլերով տեղափոխվեցին հետաքրքիր  ու զարմանահրաշ տեղեկությունների մոլորակ: Սուզվեցին օվկիանոսի հատակ, բարձրացան լեռներ ու հայտնվեցին ջունգլիներում: Ծանոթացան այնտեղի բնակիչների հետ, իմացան լի՜քը հետաքրքիր տեղեկություններ դելֆինների, կետերի, վագրերի ու կապիկների մասին:

Հեքիաթի ժամ

Ահա այս ամենից հետո պարզապես չէին կարող չկազմակերպվել մրցույթներ: Իսկ եթե կան մրցույթներ, կան նաև հաղթողներ ու լի՜քը մրցանակներ: Սակայն քանի որ օրը հեքիաթային էր, հաղթող ճանաչվեցին անխտիր բոլո՜ր երեխաները:

69202_148361475358456_1824488659_n

Դե իսկ հեքիաթի վերջում երկնքից ընկան Բուկինիստ գրախանութի ու Կենդանաբանական այգու կողմից պատրաստված գեղեցիկ մրցանակներն ու նվերները:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։