ՄՐՑՈՒՅԹ – ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼ


arevatsaghik-logo1

«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 11-19 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթը ստեղծողներից մեկը:

Խումբն ընտրվելու է մրցութային երկու փուլով, որոնք հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական կազմում և լրագրության անվճար դասընթացներ կանցնեն «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում:

Մրցույթի պայմանները

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է մինչև մայիսի 15-ը myarevatsaghik@gmail.com հասցեին ուղարկել

  1. մասնակցության հայտը և
  2. հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն`
  • «Մի թիթեռի պատմություն»,
  • «Փոքրիկ իշխանի մոլորակը»,
  • «Բարև, հայելի…»:

Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Անի Պետրոսյանին 56-01-43 (096 67 08 84) հեռախոսահամարով:

«Արևածաղիկը» լույս է տեսնում 1999 թվականից, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ պատանիների և երեխաների կողմից: Ամսաթերթի նպատակն է ավելացնել երեխաների իրազեկությունն իրենց հաշմանդամություն ունեցող հասակակիցների հնարավորությունների մասին և ձևավորել անխտրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Ամսաթերթը տարածվում է նաև մանկական գրադարաններում, մշակութային կենտրոններում, երեխաների խնդիրներով զբաղվող տարբեր հաստատություններում:

Մի կարևոր գաղտնիք էլ ասե՞մ: Բոլոր «մոծակցիները» սովորել են հենց «Արևածաղիկ»-ում…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։