Փոքրիկ Իշխանի մասին պատմությունը ունեցել է տարբեր էկրանավորումներ, բայց դրանցից ոչ մեկը չի կարողացել այնպես սիրվել, որքան գիրքը: Եվ ահա, աշխարհը որոշել է ևս մեկ փորձ անել: 2015 թվականին կինոթատրոնների էկրաններին կհայտնվի նոր «Փոքրիկ իշխանը» մուլտֆիլմը: Մուլտֆիլմի ռեժիսորը Մարկ Օսբորնն է, ով նաև «Կունգ-ֆու պանդայի» ռեժիսորն է:
«Փոքրիկ իշխան»-ի նոր էկրանավորումը ունի շատ նուրբ և հանդարտ սյուժե, բացի այդ մուլտֆիլմում նոր հերոսների կհանդիպենք, որոնք չկան գրքում, իսկ հերոսներին հնչյունավորել են մի շարք հանրահայտ դերասաններ՝ Մարիոն Կոտիարը, Ջեֆֆ Բրիջեսը և ուրիշներ: Մուլտֆիլմի պրեմիերան 2015 թվականի աշնանն է տեղի ունենալու, մինչ այդ կարող ես դիտել մուլտֆիլմի թրեյլերը և, իհարկե, ընթերցել կամ վերընթերցել գիրքը: