Ամանորին բոլորը իրենց նվերներին են սպասում, իսկ ո՞վ է մտածում Ձմեռ պապիկի համար նվեր պատրաստելու մասին: Ցուրտ ձմռանը Ձմեռ պապիկին լրացուցիչ ձեռնոցը հաստատ չի խանգարի:
«Մինիոն» մանկական խնամքի ու զարգացման կենտրոնի հոգատար փոքրիկները ահա այսպիսի գեղեցիկ ձեռնոց՝ թաթման են պատրաստել Ձմեռ պապիկի համար: Առաջարկում ենք ձեզ էլ հետևել այս պարզ քայլերին ու մի սիրուն թաթման պատրաստել:
Ի՞նչ է անհրաժեշտ
- Կարմիր ու սպիտակ թուղթ
- Սոսինձ
- Մկրատ
- Սպիտակ գուաշ կամ ջրաներկ
- Վրձին
- Ջուր
- Բամբակ
Ինչպե՞ս պատրաստել
Քայլ 1-ին
Վերցնում ենք մկրատն ու կտրում կարմիր թղթից թաթմանը, սպիտակ թղթից՝ մորթյա հատվածը:
Քայլ 2-րդ
Սպիտակ կտորը սոսնձով ամրացնում ենք թաթմանի ներքևի մասում:
Քայլ 3-րդ
Վերցնում ենք վրձինը ու թաթախելով սպիտակ ներկի մեջ՝ փոքրիկ ձյունիկներ ենք նկարում թաթմանի վրա:
Քայլ 4-րդ
Թաթմանի սպիտակ հատվածի վրա սոսինձ ենք քսում ու մատիկներով ամրացնում բամբակը:
Քայլ 5-րդ
Թողնում ենք չորանա, և վերջ: Թաթմանը պատրաստ է: Մնում է միայն դնել այն տեսանելի վայրում, որպեսզի Ձեր տուն այցելելիս այն անպայման ընկնի Ձմեռ պապիկի աչքով: Եվ ո՞վ գիտի, գուցե ձեր նախապես խնդրած նվերի կողքին մեկն էլ ավելանա 🙂
Դե դուք անցեք գործի, իսկ մենք կշարունակենք հետևել «Մինիոն»-ի սաների պատրաստած ձեռքի աշխատանքներին ու անպայման Ձեզ էլ կպատմենք դրանց մասին: Չմոռանաք մեր Ֆեյսբուքի էջին ուղարկել ձեր պատրաստած աշխատանքները: Լավագույնները կհրապարակվեն մեր էջում: