Եթե ձեզ համար դեռ չեք բացահայտել օտար լեզու սովորելու այս տարբերակը, ապա մենք հրաշալի նորություն ունենք ձեզ համար: Պարզվում է՝ կարելի է սովորել անգլերեն աշխարհի ամենաուրախ ու հետաքրքիր տարբերակով՝ մուլտֆիլմ դիտելով:
Անգամ եթե արդեն դիտել եք մուլտֆիլմը, միևնույն է ձեզ համար մի նոր աշխարհ կբացվի, երբ այն անգլերենով դիտեք: Դուք կբացահայտեք, թե ինչ ձայներով են իրականում խոսում հերոսները, կլսեք նրանց երգերը՝ անգլերեն լեզվով, և, իհարկե, չեք էլ նկատի, թե ինչքան նոր բառեր ու արտահայտություններ կսովորեք:
Դե, ինչպես ասում են, համատեղեք հաճելին օգտակարի հետ ու դիտեք հին ու նոր սիրելի մուլտերը անգլերենով, իսկ հետո կզարմացնեք ձեր ընկերներին ձեռք բերած նորանոր գիտելիքներով:
Ահա մուլտերի մի հրաշալի ցանկ, որից դուք կարող եք ընտրություն անել՝ հիմնվելով ինչպես ձեր նախասիրությունների, այնպես էլ՝ անգլերենի ձեր գիտելիքների վրա:
ԵԹԵ ՆՈՐ ԵՔ ՍԿՍՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ
- Ֆլինտսթոն անունով մարդը (The Man Called Flintstone)
- Կասպեր: Ընկերասեր ուրվականը (Casper the Friendly Ghost)
- Պեպպա խոզուկը (Peppa Pig)
- Ալադդին (Aladdin)
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ
- Նեմոյին փնտրելիս (Finding Nemo)
- Խաղալիքների պատմությունը (Toy Story)
- Ռապունցել. Խճճված պատմություն (Tangled)
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ՀՄՏԱՆԱԼ
- Շրեկ (Shrek)
- Առյուծ արքան (The Lion King)
ԵԹԵ ԱՐԴԵՆ ՎԱՐԺ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՔ ԱՆԳԼԵՐԵՆԻՆ
- Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները (Snow White and the Seven Dwarfs)