Գրախանութում, բուֆետում, պոնչիկանոցում և ընդհանրապես ամենուր ու ամեն օր դու շփման մեջ ես փողի, իսկ ավելի կոնկրետ` դրամի հետ: Բայց համոզված եմ, որ ինչպես իմ, այնպես էլ քո մտքով երբեք չի անցել ուսումնասիրել ձեռքի տակ եղած դրամը: Ոչինչ հիմա էլ ուշ չէ:
Սկսենք նրանից, որ ըստ փաստերի, հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11-րդ դարի երկրորդ կեսում: Իսկ ժամանակակից դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ. նոյեմբերի 22-ին: Փաստորեն, շատ շուտով մեր դրամը չափահաս է դառնալու:
1993թ.-ին տպագրված թղթադրամները, սակայն, շուտով դուրս եկան շրջանառությունից. նրանց եկան փոխարինելու ավելի նոր ու գեղեցիկ թղթադրամներ, նաև մետաղադրամներ, որոնք մինչև հիմա էլ օգտագործվում են:
Իմիջայլոց, հայկական դրամն ունի իր տարբերանշանը, որը 2008թ. տեղադրվել է Կենտրոնական բանկի դիմաց: Ճանաչենք այն, ինչ հայկական է…
Պատրաստեց Անի Ավագյանը