IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ- 2


IQ թեստ

Վստահ ենք՝ քեզ դուր եկավ մեր առաջին զվարճալի IQ թեստը, ու դու մի լավ ծիծաղեցիր: Շարունակե՞նք: Միայն թե չմոռանաս նախապայմանը. պատասխաննները կարդում ենք հարցին պատասխանելուց հետո:

Եվ ասյպես: Հարց 1-ին: Ի՞նչ ես դու դնում տոստերի մեջ:

Ճիշտ պատասխանն է՝ հաց: Եթե պատասխանեցիր այլ կերպ, ապա ավելի ուշադիր եղիր և անցիր հաջորդ հարցին:

Հարց 2-րդ: Նախ արագ պատասխանիր այս փոքրիկ հարցերին:

Ի՞նչ գույն ունի հյուսիսային արջը:

Ի՞նչ գույնի է աղավնին:

Ի՞նչ գույն ունի մածունը:

Ի՞նչ գույնի է ձյունը:

Ի՞նչ է խմում կովը:

Պատասխան: Հյուսիսային արջը, աղավնին, մածունը, ձյունը ունեն սպիտակ գույն, դրանում դու ճիշտ ես: Բայց եթե կովը, ըստ քեզ, կաթ է խմում, ապա գուցե ավելի լավ կանես, եթե չփորձես հաջորդ հարցին պատասխանել… Դե լավ, համոզեցիր:

Հարց 3-րդ: Քսան տարի առաջ Գերմանիայում մի ինքնաթիռ ընկավ 10կմ բարձրությունից: Եթե հիշում ես, Գերմանիան երեսուն տարի առաջ բաժանվել էր երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան: Եվ ահա, թռիչքի ժամանակ ինքնաթիռի երկու շարժիչները խափանվեցին: Օդաչուն, ճարահատյալ որոշեց վթարային վայրէջք կատարել: Ցավոք, նա դա չհասցրեց անել, և ինքնաթիռն ընկավ Արևելյան Գերմանիայի և Արևմտյան Գերմանիայի միջև գտնվող չեզոք գոտում: Որտե՞ղ է հարկավոր թաղել կենդանի մնացածներին՝ Արևելյա՞ն Գերմանիայում, Արևմտյա՞ն Գերմանիայում, թե՞ չեզոք գոտում:

Պատասխան: Իսկ մի՞թե կարելի է թաղել կենդանի մնացածներին:

Հարց 4-րդ: Ժամացույցի սլաքը ամեն րոպե շարժվում է 1/60 աստիճանով: Քանի աստիճան նա կթեքվի մեկ ժամվա ընթացքում:

Պատասխան: Ուզո՞ւմ էիք ասել՝ 360: Ոչ, իհարկե, մեկ աստիճան:

Եվ վերջապես՝ հարց 5-րդ: Խուլուհամր մի մարդ որոշեց ատամի խոզանակ գնել: Նա գնաց խանութ և շարժումներով ցույց տվեց վաճառողին, որ ցանկանում է մաքրել ատամները: Վաճառողը հասկացավ և նրան ատամի խոզանակ տվեց: Ապա կույրը որոշեց գնել իր համար արևային ակնոց: Ինչպե՞ս կարող է նա դա բացատրել վաճառողին:

Պատասխան: Իզուր գլուխ մի ջարդեք, ինչպես և այդ կույր մարդը չարեց: Նա պարզապես ասաց, որ իրեն արևային ակնոց է հարկավոր, չէ՞ որ նա խոսել գիտի:

Դե ինչ, հուսով ենք այս անգամ քո պատասխաններում առաջընթաց նկատեցիր և մյուս առաջադրանքերն ավելի պատրաստված կդիմավորես: Մինչև նոր փորձություն: Ժպտա…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։