Լեոնիդ Ենգիբարյան Թռչող աղջկան

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԱՂՋԿԱՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷՐ ԹՌՉԵԼ

1 min


Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։

Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։
Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ…

Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։
Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։
Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։

Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։

Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։

Իմ սիրտը քո կրծքում է։

Լեոնիդ Ենգիբարյան


Mocak