ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՓԱԶԼ -ԴԵՂԱՄԻՋՈՑ


1 share

Ես հաստատ գիտեմ, որ դու գոնե մի անգամ փորձել ես ամբողջական նկար հավաքել տարօրինակ ձևով կտրտած ստվարաթղթե մասնիկներից: Ու նաև գիտեմ, որ եթե մի անգամ փորձել ես, ապա հետո անպայման քանդել ես պատկերը ու նորից հավաքել, չէ՞ որ դա այդքա՜ն հետաքրքիր է:

Իսկ գիտես, որ այդ զվարճալի խաղը, որի անունն, իհարկե, փազլ է, նաև չափազանց օգտակար է: Ըհն, այ ինչպես բժիշկները որևէ շատ կարևոր դեղամիջոց են քեզ համոզում խմել, որովհետև դա օգտակար է քո առողջության համար, այդպես էլ ես քեզ այս խաղն եմ խորհուրդ տալիս շատ խաղալ…

cover_devchild Եվ հիմա ասեմ, թե ինչու… Որպեսզի շատ հեշտ կարողանաս անգիր սովորել բոլոր բանաստեղծությունները, հեշտությամբ կարողանաս հիշել դասերը, բազմապատկման աղյուսակը: Եթե սիրում ես հեքիաթներ գրել կամ էլ նկարել, փազլները քեզ կօգնեն նաև այդ հարցում…Չե՞ս հավատում: Այ փորձիր և կտեսնես, իսկ մինչև այդ արի քեզ պատմեմ, թե ինչպես են մարդիկ հայտնագործել այդ հրաշք խաղը:

«Փազլ» անգլերեն լեզվում նշանակում է հանելուկ, գլուխկոտրուկ: Ուղիղ 250 տարի առաջ Ջոն Սպիլսբերի անունով մի անգլիացի վաճառական որոշեց իր աշխարհագրական քարտեզները կտրտել և այդպես վաճառել: Այդպես էլ արեց, բայց նախ քարտեզները փակցրեց բարակ փայտե տախտակի վրա և այդպես կտրտեց: Ամեն մի կտորի վրա պատկերված էր մի որևէ պետություն կամ էլ քաղաք, իսկ երբ բոլորը միացնում էիր իրար, կազմվում էր ողջ երկրագունդը կամ էլ որևէ մայրցամաք:

Respite-mother-daughter

Ուզում ես ասել, որ շատ դժվա՞ր է… Բայց չէ՞ որ դժվար գլուխկոտրուկները լուծելն ավելի հետաքրքիր է… Իհարկե, հետո աշխարհագրական քարտեզներից բացի սկսեցին կտրտել նաև այլ նկարներ, գեղեցիկ մեքենաների, մարդկանց նկարներ և վերջապես նկարներ մուլտֆիլմերից ու հեքիաթներից… Իհարկե, սկզբում այս խաղը միայն մեծահասակներն էին խաղում, բայց հետո երեխաները խաղը վերցրին իրենց իշխանության տակ:

Մեծահասակները մինչև այսօր նրանցից երբեմն թույլտվություն են խնդրում ու փազլներ են հավաքում, անգամ թիմեր են կազմում ու մրցում միմյանց հետ: Իսկ վերջերս իտալացի հանճարեղ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի փազլն էին պատրաստել, որն ավելի մեծ էր, քան ձեր հյուրասենյակը… Բա՜…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։