ԲԱՌԵՐՈՎ ԽԱՂԵՐ


1. Տառադարանի տառերի միջոցով Նարեկը կազմել էր իր սովորական ասացվածքները: Չարաճճի Լիլիթը, տառերը մոտեցնելով, վերացրեց բառամիջյան դատարկ տեղերը, որից հետո իր ուզածի պես տրոհեց դրանք: Ահա թե ինչ ստացվեց.

ա. ՈՒ ՇԼԻ ՆԻՆ ՈՒ ՇԼԻ ՆԻ

բ. ՄԻԾ ԱՂ ԿՈՎ ԳԱՐ ՈՒՆՉ ԻԳԱ

գ. ԴՈՒՔ ԵԶ ՄԻ ԳՈՎ ԻՐ, ԹՈ ՂՈՒՐ ԻՇԸ ԳՈՎ Ի

Ո՞ր ասացվածքներն էր կազմել Նարեկը:

2.Մտապահված է 3-տառանոց բառ: Ներքևում գրված բառերից յուրաքանչյուրի կողքին գրված թիվը ցույց է տալիս, թե այդ բառի տառերից քանիսն են համընկնում մտապահված բառի համապատասխան տեղում գտնվող տառերի հետ.

ա. ՍԱՐ — 2   ԴԱՐ — 2   ԼԻՃ — 1

բ. ԳԻՐ — 2   ԿԵՐ — 2   ԿԻՆ — 2

գ. ՄՈՏ — 2   ԲԱԿ — 1   ՄԱԶ — 2

Գտեք մտապահված բառերը:

3. Վերականգնեք բոլոր բառերը, այնուհետև յուրաքանչյուր քառյակից առանձնացրեք այն բառը, որն իմաստով հեռու է մնացած երեգից:

ՆԱՐԳՈՒՎ     ՍԱՔՈՒԿԻՌԱ          ԼԱՅԳ

ԼԱՐՈՍ           ՆԱՅԵՆՌՈՒԿ            ՍԱՎԵՂ

ԱՐԶԱԳ           ՇԱՆԱՎԹՆ                 ՏԻՏԱՄ

ԲԱՂՄԱԿ       ՂԱՆԿՈՒՅՂՈՒՆ      ԳՐԱՎ

Առաջադրանքները ներկայացված են Արամ Հակոբյանի և Նորայր Խրիմյանի Տրամաբանական խաղեր գրքից


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։