ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԳՐՔԻ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԸ


Ապրիլի 23-ին նշվում է գրքի ու հեղինակային իրավունքի օրը: Այն հռչակվել է 16 տարի առաջ՝ 1995 թ.-ին, Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի ժամանակ: Այս որոշման նպատակն էր հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի հանդեպ, ինչպես նաև գիրքը՝ որպես գիտելիքի տարածման և պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հռչակելը:

Այս տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, և արդեն երրորդ տարին է, ինչ նշվում է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Այս տոնին կազմակերպվում են գրքին և հեղինակային իրավունքներին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում:

Գրքերի շնորհիվ մենք նորանոր աշխարհներ ենք բացահայտում, սովորում ենք խոսել ճիշտ և գրագետ, կարողանում ենք արտահայտել մեր մտքերը առանց կաշկանդվելու, և ի վերջո,  գիրք ընթերցելը պարզապես հաճույք է… Գրքում են ապրում ամենագունավոր մտքերն ու ամենահեքիաթային պատկերները, այն մեր մտերիմ ընկերն է, ով երբեք ոչինչ չի պահանջում, մինչդեռ տալիս է ամեն ինչ, և օգնում գտնել մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները: Այնպես որ, շտապեք ձեր ձեռքը վերցնել ամենասիրելի հեղինակի գիրքն ու կարդալ այն, և չմոռանաք խնամքով վարվել գրքի հետ…

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։