ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄԿՆԻԿԸ


Հայֆիլմ կինոստուդիայի մուլտֆիլմերը մեկը մյուսից լավն են և նրանք երբեք չեն հնանում: Այս մուլտերը եղել են մեր մայրիկների ու հայրիկների սիրելի մուլտերը և վստահ եմ, որ նրանք գլխավորում են նաև քո սիրելի մուլտերի ցուցակը: Հայկական լավագույն մուլտերից մեկը՝ Պույ-Պույ մկնիկը, մեզ է ներկայանում արդեն թարմ ու պայծառ գույներով: Մուլտֆիլմը նկարահանվել է 1971թվականին, ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի:Մուլտֆիլմի հրաշալի երգի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ Պույ-պույի ձայնով երգում է Ռայիս Մկրտչյանը:

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է մուկիկը կոկոսի անցքից ներս սողոսկում, ուտում համեղ պտուղի միջուկը և այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ: Իսկ թե ինչպես է դուրս գալիս նա կոկոսի միջից, կիմանաք՝ դիտելով Պույ-Պույ մկնիկը մուլտֆիլմը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։