Ահա և վերջ: Տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլ 2012-ը: Պատկերացնում եմ, թե որքան ոգևորված ու հուզված ես: Չէ՞ որ դու էլ ինձ պես ականատես եղար հրաշալի մի մրցույթի, լսեցիր 12 մանկական պայծառ երգ և այդ թվում՝ մեր փոքրիկ «բիթլներին»՝ Compass band-ին, ովքեր պարզապես հրաշալի ելույթ ունեցան և ստիպեցին ժպտալ հայ և եվրոպացի բոլոր-բոլոր աղջիկներին:
Մեր տղաները գրավեցին երրորդ, պատվավոր հորիզոնականը, իսկ այս տարի Մանկական Եվրատեսիլ 2012-ում հաղթանակը նվաճեց Ուկրաինայի փոքրիկ ներկայացուցիչը՝ Անաստասիա Պետրիկը: Հզոր ձայնով 10-ամյա այս աղջնակը իսկապես արժանի էր առաջին հորիզոնականին:
Չնայած իր փոքր տարիքին Նաստյան բավական մեծ հաջողությունների է հասել: 2010 թվականին նա հաղթող ճանաչվեց «Մանկական Նոր Ալիք» մրցույթի իր տարիքային խմբում, իսկ երբ լրացավ նրա 10 տարին, Նաստյան երազանք պահեց՝ մասնակցել Մանկական Եվրատեսիլ մրցույթին: Մասնակցեց և հաղթեց: Հիշեցնենք նաև, որ նրա քույրիկը՝ Վիկտորիա Պետրիկը, նույնպես մասնակցել էր Մանկական Եվրատեսիլին` 2008 թվականին, և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Դե իսկ Նաստյան բերեց առաջին հաղթանակը իր հայրենիքին: Շնորհավորում ենք նրան հաղթանակի և մեր տղաներին հրաշալի ելույթի ու երրորդ հորիզոնականի համար:
Այստեղ կարող եք վայելել տղաների և Նաստյայի ելույթը ևս մեկ անգամ: