Ճուտիկ բուտերբրոդները, ինչպես և իսկական ճուտիկները, տարբեր են լինում, շա՜տ տարբեր: Յուրաքանչյուրն ունի իր տեսքը, բնավորությունը և իհարկե համը: Ուրեմն այսօր կպատրաստենք յուրահատուկ բնավորությամբ ու շա՜տ համեղ մի բուտերբրոդ ճուտիկ:
Դրա համար անհրաժեշտ են՝
Կլոր հացի մեկ շերտ
Ձիթապտղի մեկ հատիկ
Կանաչ պղպեղ
Պանիր
Լոլիկ
Ինչպե՞ս պատրաստել
-Հացի շերտը պետք է դնել մատուցվող ափսեի մեջ:
-Հացի վրա՝ կլոր դեղին պանիրը:
-Պանրից պետք է պատրաստել նաև ճուտիկի թևիկները և դնել դրանք տեղերում:
-Պղպեղը պետք է կտրատել՝ ստանալով երկու ցողուն, երկու տերև և լի՜քը խոտեր:
-Լոլիկից պետք է կտրել ծաղկի երկու գլխիկներ, կտուց, ոտիկներ և փետուրիկներ:
-Ճուտիկի կտուցը, ոտիկներն ու փետուրիկները դնել տեղերում:
-Պղպեղից պատրաստած երկու ցողունները դնել ճուտիկի երկու կողմերում, իսկ դրանց վերևը՝ լոլիկից պատրաստած ծաղկի գլխիկները:
-Տերևներն ու խոտերն էլ շարել ափսեի ամենաներքևում:
Պատրա՜ստ է…Իսկ թե ինչ բնավորություն ու համ ունի այս ճուտիկը, կպարզենք միայն ու միայն նրան ուտելով…
Անի Ավագյան