13 տարի առաջ ճիշտ այսօր՝ 1998 թվականի սեպտեմբերի 27-ին, լույս աշխարհ եկավ աշխարհի ամենալավ որոնողական համակարգը՝ google-ը:
Այն ստեղծեցին Ստենդֆորդի համալսարանի երկու ուսանող՝ Լարին և Սերգեյը, որպեսզի այն ամենը, ինչ փնտրենք մենք, կարողանանք գտնել մեկ էջում և ընդամենը մեկ սեղմումով:
Ամեն ինչ դարձավ այնքան հեշտ ու պարզ՝ շնորհիվ նրա, որ այս տղաները գնացին իրենց երազանքի հետևից: Google-ն այսօր բոլորիս լավագույն օգնականն է համացանցում և իսկապես արժանի է, որպեսզի նրա ծննդյան օրը նշենք ըստ արժանվույն:
Ծնունդդ շնորհավոր, Գուգլ, քեզ անթիվ-անհամար օ-ներ, անխափան աշխատանք ու անսահման ու անծայր օգտակար տեղեկատվության տարափ: Ուռռա՜…
Իսկ այստեղ ահա կարող եք կարդալ հեքիաթ google-ի մասին: